Առողջ կին
Նախադաշտանային համախտանիշ․ Նոնա Ֆրոլովա. morevmankan.am
![Նախադաշտանային համախտանիշ․ Նոնա Ֆրոլովա. morevmankan.am Նախադաշտանային համախտանիշ․ Նոնա Ֆրոլովա. morevmankan.am](up/article/big/file_63689_39376.jpg)
Ի՞նչ է նախադաշտանային համախտանիշը։
Նախադաշտանային համախտանիշը (ՆՀ) ախտանշանների խումբ է, որն արտահայտվում է նախադաշտանային շրջանում (դաշտանից 2-12 օր առաջ), բնորոշվում է սոմատիկ, նյարդահոգեբանական, վեգետա-անոթային, հորմոնալ և նյութափոխանակության խանգարումներով, բացասաբար է ազդում կանանց նորմալ ապրելակերպի և կյանքի որակի վրա: Սովորաբար, ախտաբանական վիճակն անհետանում է դաշտանը սկսվելուց անմիջապես հետո կամ նրա առաջին օրերին:
Որո՞նք են նախադաշտանային համախտանիշի պատճառները։
Պատճառները մինչև վերջ դեռևս պարզված չեն: Պաթոգենեզի հիմքում կենտրոնական, նյարդա-կարգավորիչ մեխանիզմների խանգարումներն են՝ կնոջ օրգանիզմում ընթացող ցիկլիկ հորմոնալ փոփոխություններին ի պատասխան: Հաճախ զարգանում է վերարտադրողական տարիքի, քաղաքաբնակ, մտավոր աշխատանքով զբաղվող, կոնֆլիկտային ընտանիքում ապրող և ալկոհոլ օգտագործող կանանց մոտ: Նախադաշտանային համախտանիշ կարող է զարգանալ ծննդաբերությունից կամ արհեստական վիժումից հետո՝ հատկապես ախտաբանական գործընթացներից, նաև տարբեր վարակիչ հիվանդություններից հետո և սթրեսային վիճակներում:
Ինչպիսի՞ն է նախադաշտանային համախտանիշի կլինիկան։
Նախադաշտանային համախտանիշի կլինիկան բազմազան է:
Տարբերում են հետևյալ տեսակները.
- փսիխովեգետատիվ․ գրգռված վիճակ, ընկճախտ, լացկանություն, խռովկանություն, ագրեսիա,
- այտուցային․ դեմքի, ծնկների, ձեռքերի այտուցվածություն, որովայնի վքնածություն, մարմնի քաշի ավելացում (անգամ մինչև 5 կգ), կրծքագեղձերի կարծրացում,
- ցեֆալգիկ. գլխացավ` երբեմն միգրենի տեսքով,
- կրիզային․ տագնապային նոպաների համախտանիշ։
Երբեմն հանդիպում են ատիպիկ ձևեր՝ ամենատարբեր արտահայտություններով բնորոշվող:
Տևողությամբ և արտահայտման աստիճաններով տարբերում են ախտաբանության թեթև և ծանր ձևերը:
Ինչպե՞ս ախտորոշել նախադաշտանային համախտանիշը։
Կանանց մեծամասնությունը սկզբում դիմում է թերապևտի կամ նյարդաբանի, և միայն բուժումից արդյունք չստանալուց հետո՝ գինեկոլոգի: Սակայն ճիշտ ախտորոշման և բուժման մեթոդի ընտրության համար անհրաժեշտ է մի շարք մասնագետների խորհրդատվությունը:
Պետք է նշել, որ նախադաշտանային օրերին կարող են սրվել առկա քրոնիկ հիվանդությունները, որը սխալմամբ գնահատվում է որպես նախադաշտանային համախտանիշ:
Ինչպե՞ս բուժել նախադաշտանային համախտանիշը։
Բուժումը կարող է լինել ոչդեղորայքային և դեղորայքային:
Ոչդեղորայքային մեթոդը ներառում է. սննդակարգի կարգավորումը, հոգեհուզական ծանրաբեռնվածության նվազեցումը, ֆիզիկական մարզումները, նորմալ քունը, ֆիզիոթերապիան, հոգեթերապիան:
Դեղորայքային բուժում նշանակվում է ոչդեղորայքայինի անարդյունավետության դեպքում: Այն ներառում է տարբեր խմբի դեղորայք. հոմեոպաթիկ, բուսաբուժություն, հակադեպրեսանտներ, հորմոնաթերապիա:
Նախադաշտանային համախտանի բուժումը երկարատև է և պահանջում է անհատական մոտեցում:
![](images/calendar.png)
|
Կարդացեք նաև
![Կնոջ հորմոնները. morevmankan.am Կնոջ հորմոնները. morevmankan.am](up/article/small/file_63303_3891691.jpg)
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
![](images/calendar.png)
![Ցիկլի ո՞ր օրը իրականացնել կնոջ փոքր կոնքի ՈՒՁՀ. morevmankan.am Ցիկլի ո՞ր օրը իրականացնել կնոջ փոքր կոնքի ՈՒՁՀ. morevmankan.am](up/article/small/file_62579_2889212.jpg)
Փոքր կոնքի ՈՒՁՀ-ն կնոջ վիճակի /վերարտադրողական օրգանների և առողջական վիճակի/ գնահատման ամենատեղեկատվական հետազոտությունն է: Այն չունի հակացուցումներ, լիովին անվնաս է հղիների համար...
![](images/calendar.png)
![Ինչպե՞ս են ազդում կնոջ հորմոններն ուղեղի վրա. urolog.am Ինչպե՞ս են ազդում կնոջ հորմոններն ուղեղի վրա. urolog.am](up/article/small/file_59184_24336.jpg)
Շատ է խոսվում կնոջ և տղամարդու ուղեղի տարբերության մասին: Իրականում այդ տարբերությունը կարող է նշանակություն ունենալ առողջության համար: Օրինակ, կանայք ավելի շատ են ունենում տագնապ, դեպրեսիա, գլխացավեր...
![](images/calendar.png)
![Պրոստատիտը և կանանց առողջությունը (Prostatitis and women’s health). urolog.am Պրոստատիտը և կանանց առողջությունը (Prostatitis and women’s health). urolog.am](up/article/small/file_58326_771945.jpg)
Պրոստատիտը շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքումն է: Պրոստատիտով հիվանդանում են 30-50 տարեկան տղամարդիկ: Տղամարդկանց բոլոր ուրոլոգիական հիվանդությունների շարքում մեծ տեղ է զբաղեցնում այս հիվանդությունը...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY6WNzFs' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384